Այս տարի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է աշխատանքի տնտեսագիտության և պատճառահետևանքային կապերի հետազոտության մեջ ներդրումների համար։
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներն են ամերիկացի Ջոշուա Անգրիստին, հոլանդացի Գվիդո Իմբենսին և կանադացի Դևիդ Քարդին։
Մրցանակի կեսը ստացել է Քարդին, մյուսը կեսը`Իմբենսը և Անգրիստը:
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի հայտարարության համաձայն`տնտեսագետները մրցանակին արժանացել են՝ «ոչ գիտական հետազոտությունների արդյունքները գիտական նպատակների ծառայեցնելուն միտված մեթոդաբանության մշակման համար»։
Ավելի վաղ հայտնի էին դարձել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Նրանք են «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը և ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսան:
Նրանք պարգևատրվել են «խոսքի ազատության համար խիզախ պայքարի համար»: Մուրատովը դարձել է 11 տարվա ընթացքում Ռուսաստանից առաջին Նոբելյան դափնեկիրը։
Տեխնոլոգիական, գիտական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։