«Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումը, 7 օրյա բովանդակալից քննարկումներից, արդյունավետ մենթորային հանդիպումներից և ակտիվ ժամանցային ծրագրերից հետո ամփոփել է արդյունքները։
Այս տարի սամմիթը նաև 8 ոլորտային մեծ միջոցառումներ հյուրընկալող պլատֆորմ էր՝ դարձնելով այն բացառիկ և աննախադեպ։ Այդ միջոցառումները բարձրաձայնում էին թեմաներ ինչպիսիք են ագրոտեխնոլոգիաների զարգացումը, էներգոխնայողությունը, կլիմայական փոփոխություններն ու կեսնաբազմազանությունը, ֆինթեք և վայնթեք ոլորտների բարելավումը։
Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ, մենթորներ և ստարտափների հիմնադիրներ, ովքեր ստարտափերներին օգնում են ներդրողների համար լինել ներկայանալի, հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք, զարգացնել իրենց գաղափարներն ու դրանք վերածել բիզնես պլանի։
Սամմիթի ընթացքում ներկայացված գաղափարներն ընդգրկում էին արհեստական բանականության, կրթության, կայուն էներգիայի, կենսատեխնոլոգիաների և այլ ոլորտներ։ Որոշ ստարտափներ անմիջապես հետաքրքրություն առաջացրին ներդրողների շրջանում՝ խոստանալով լուրջ զարգացում առաջիկա ամիսներին։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ին մասնակցում էին շուրջ 210 ստարտափ թիմեր և 400-ից ավել բանախոսներ աշխարհի շուրջ 40 երկրներից։ Սամմիթի վրանային ավանում 7 օր շարունակ գիշերել են շուրջ 1,700 մասնակից, իսկ ընդհանուր մասնակիցների և այցելուների թիվը գերազանցել է 15,000-ը։

Այս տարի սամմիթին մեծ աջակցություն էր հատկացրել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ինչպես նաև գլխավոր գործընկեր YoHealth-ը, իսկ ընդհանուր գործընկերների թիվն այս տարի հասավ 150-ի։
Փակման արարողությանը ամփոփվեցին starter և booster ծրագրերի, Sevan Agritech Summit-ի, Firecode Marathon-ի արդյունքները և հրապարակվեցին հաղթողների անունները:
Sevan Agritech Summit-ի հաղթող ճանաչվեց BioGen թիմը Հայաստանից։
Firecode Marathon-ում առաջին տեղ զբաղեցրեց` Firebreak թիմը Հայաստանից։
Starter ծրագրում, որում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող և ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթող ճանաչվեց AeroLink technologies ստարտափը Հայաստանից։
Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափներ, և հաղթող ճանաչվեց Karmon AI ստարտափը Ուզբեկստանից։
Միջոցառման գլխավոր գործընկեր YoHealth-ը կրկնապատկել է բոլոր հաղթողների մրցանակները։
Բոլոր հաղթողները`
Agritech
- 1-ին տեղ — BioGen — $10,000 — (Հայաստան)
- 2-րդ տեղ — BeeSync — $6,000 — (Հայաստան)
Firecode
- 1-ին տեղ — Firebreak — $10,000 — (Հայաստան)
- 2-րդ տեղ — Newsence — $6,000 — (Հայաստան)
Starter
- 1-ին տեղ — AeroLink technologies — $14,000 (Հայաստան)
- 2-րդ տեղ — SoftGuardian — $10,000 (Հայաստան)
- 3-րդ տեղ — Aldente — $6,000 — (Հայաստան)
Booster
- 1-ին տեղ — Karmon AI — $20,000 — (Ուզբեկստան)
- 2-րդ տեղ- Agintify — $12,000 — (Մոլդովա)
- 3-րդ տեղ — Evola — $8,000 — (Իրան)
Մինչ օրս Սիսայդ Ստարտափ Սամիթ նախագծի 12 միջոցառումներին ներգրավվել են մոտ 60,000 մասնակիցներ՝ աշխարհի շուրջ 60 երկրներից: Ավելի քան 1700 ստատափ ընկերություններից շատերը գրանտային մրցանակներ են ստացել շուրջ 650 000 ԱՄՆ դոլարի հասնող մրցանակային ֆոնդից։ Նախագծի շրջանակներում կատարված ներդրումների և ներդրումային պայմանավորվածությունների ընդհանուր թիվը գերազանցում է 5 միլիոն ԱՄՆ դոլարը։

