Ամփոփվել են «Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթի» արդյունքները

Վերջին լուրերը
Ամփոփվել են «Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթի» արդյունքները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը (EIF) հայտնել է «Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթի» արդյունքները։

Մրցույթի նպատակն էր Արհեստական բանականության և տվյալագիտության, Ճարտարագիտության, Կիբեռանվտանգության, Արվեստի և ստեղծարար տեխնոլոգիաների ու Գիտության ոլորտներում նորարարական և գիտահետազոտական գաղափարների խթանումն ու առաջխաղացումը։

Ստացված հայտերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 190։ Հուլիսի 9-ին կայացել է մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում իրենց գաղափարներով հանդես են եկել յուրաքանչյուր ոլորտից ընտրության մի քանի շրջափուլ հաղթահարած մեկական մասնակից:

«Լավագույն գաղափար» անվանակարգում հաղթող է ճանաչվել և 1․200․000 ՀՀ դրամ գլխավոր մրցանակին արժանացել Հայկ Սարգսյանը՝ «Thermaiscan Chemotherapy Monitoring» գաղափարի համար։

Ոլորտային անվանակարգերում հաղթող են ճանաչվել և 800․000-ական ՀՀ դրամ մրցանակների արժանացել՝

  • Արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտում՝ ԱՅԹԻ Արտաշատ ծրագրավորման կենտրոնը՝ «FreshGuard» գաղափարով,
  • Ճարտարագիտության ոլորտում՝ Մարինա Դավթյանը՝ «Արհեստական մկաններ» գաղափարով,
  • Կիբեռանվտանգության ոլորտում՝ Մարիամ Հարությունյանը՝ «Չարամիտ ծրագրերի հայտնաբերում՝ կոդերի կլոնների ու մեքենայական ուսուցման միջոցով» գաղափարով,
  • Արվեստի և ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում՝ Նորայր Չիլինգարյանը՝ «Իրական լուսանկարչական եւ կինօ ժապաւէնների յատկութիւնները արձանագրելու, եւ թուանշային կերպով ստացուած նիւթերին փոխանցելու տեքնոլոգիայի մշակում» գաղափարով,
  • Գիտության ոլորտում՝ Մանվել Մնացականյանը՝ «Բակտերիալ Ցելյուլոզա» գաղափարով։

Ինչպես վերը նշված մրցանակակիրներն, այնպես էլ յուրաքանչյուր ոլորտից մի շարք այլ գաղափարների հեղինակներ կստանան ինկուբացիա անցնելու հնարավորություն՝ իրենց գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու և արդյունքները առևտրայնացնելու նպատակով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները