EMERGE 2022-ը պաշտոնապես հայտարարել է այս տարվա EMERGE Challenge մրցույթի հաղթողների անունները:
Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից և Բալթյան երկրներից մրցույթի եզրափակիչ փուլ անցած ստարտափները Amazon Web Services-ից (AWS) ստացել են $5000:
Այս տարի համաժողովն անցկացվեց հունիսի 1-2-ին Երևանում՝ համախմբելով գրեթե 3000 մասնակցի՝ ամբողջ աշխարհից: Մասնակիցների թոփ 5 երկրներն էին Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Էստոնիան և Կիպրոսը:
Այս տարի EMERGE-ին ներկա էին ավելի քան 250 ստարտափներ, որոնցից մոտ 140-ը մասնակցեցին ոլորտային pitching մրցույթին: Հաղթողները որոշվել են ըստ հետևյալ չափանիշների՝
- աշխատանքային պրոտոտիպ (միայն deeptech/hardware startup-ների համար),
- ներգրավում (օգտատերեր/հաճախորդներ),
- տարբեր երկրներում հասանելիություն
- նախորդ 5 տարում մինչև 5 մլն եվրո ստացված ֆինանսավորում։
Մրցույթի հաղթողներն ընտրվել են 9 անվանակարգերում․
- HealthTech․ Way2AR (Հայաստան)․ բժշկական տվյալները AR/VR տեխնոլոգիայի միջոցով տեսանելի է դարձնում դեղագործական մարքեթինգի, բժիշկների կրթության և հիվանդների բուժման համար։
- EdTech․ LiveBoard (ԱՄՆ)՝ ինտերակտիվ գրատախտակ առցանց ուսուցման համար:
- DeepTech. OxygenTech (Մեծ Բրիտանիա)՝ իրական ժամանակում AI-ի վրա հիմնված ռենտգենային դասակարգիչ։
- B2C և Marketplaces. Brickit (ԱՄՆ)՝ հավելված, որն օգնում է Lego-ի առկա մասերից կառուցել նոր առարկաներ։
- B2B. Anania (ԱՄՆ)՝ AI-ի վրա աշխատող ինքնասպասարկման վերլուծական հարթակ, որը թույլ է տալիս վերլուծական հարցեր տալ պարզ անգլերենով և ակնթարթորեն ստանալ պատասխաններ:
- E-commerce․ CopyMonkey (Լատվիա)՝ SaaS, որն օգնում է Amazon-ում վաճառք իրականացնողներին ստեղծելու պրոդուկտների օպտիմիզացված բովանդակություն AI-ի միջոցով։
- FinTech. Enty (Էստոնիա)՝ մեկ կառավարման վահանակ՝ գրասենյակային բոլոր մեխանիկկական գործառնությունների համար։
- HRTech. HintEd (ԱՄՆ)՝ հարթակ, որն օգնում է ընկերություններին բարձրացնելու իրենց արտադրողականությունը՝ արդյունավետ դարձնելով ընկերություններում ծրագրավորողների ուսուցումը։
- Creative Tech և Marketing Tech․ NeuroDub (Նիդերլանդներ)՝ տեխնոլոգիա, որը ավտոմատ ձայնային թարգմանություն է անում տեսանյութի բովանդակությունը։
Բացի հիմնական մրցանակից, եզրափակիչ փուլ անցած մասնակիցները AWS Startup Business Development-ից ստացել են մենթորության, ինչպես նաև, իրենց ոլորտին համապատասխան, վենչուրային կապիտալներին կամ Amazon-ի բաժիններին ( Amazon Pay, Amazon Devices, Amazon Alexa, Amazon Prime և այլն) ներկայացում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։