Հայտնի են հետաձգված DigiTec 2022-ի անցկացման նոր ամսաթվերը

Վերջին լուրերը
Հայտնի են հետաձգված DigiTec 2022-ի անցկացման նոր ամսաթվերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հետաձգված DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2023 թ. մարտի 10-ից 12-ը, հայտնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

«Հետաձգումը չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում։ Մենք պլանավորել և նախատեսում ենք գալիք տարվա աշնանը բնականոն կերպով իրականացնել նաև DigiTec 2023 միջոցառումը։ Մեր ցանկությունն է Հայաստանում ԲՏ ոլորտի ընկերությունների և աշխատակիցների առավելագույն մասնակցությունը երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գործընթացներում, ինչպես նաև կազմակերպությունների կայունությունը և զարգացումը, որպեսզի մեր առջև դրված մարտահրավերները կարողանանք հաղթահարել», — նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։  

- Advertisement -
Հայտնի են հետաձգված DigiTec 2022-ի անցկացման նոր ամսաթվերը

Կազմակերպիչները հայտնում են, որ մարտին DigiTec Summit 2022-ը կանցկացվի «Ինչպե՞ս են տեխնոլոգիաները նպաստում ժողովրդավարության դիմակայունությանն անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում» խորագրով:

«DigiTec 2022-ը կհետազոտի առողջ թեք ոլորտի, աճի և ժողովրդավարական զարգացման անվտանգ հարթակների միջև փոխկապվածությունը։ Թեման տեսակետների բազմազանությամբ կներկայացնեն խոսնակներ Հայաստանից, Էստոնիայից, Իսրայելից, Լիտվայից, Սինգապուրից, Թայվանից և այլ երկրներից», — նշել է վեհաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը։

DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսն ԱՏՁՄ կողմից կազմակերպվում է 2005 թվականից ի վեր: Յուրաքանչյուր տարի ցուցադրվում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման ներուժը: DigiTec 2022 ցուցահանդեսում այս տարի ներգրավված է 125 տեղական և արտասահմանյան ընկերություն։ 2021 թվականից ի վեր ցուցահանդեսին զուգահեռ տեղի է ունենում DigiTec Summit, որը Երևանում է համախմբում բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները