Հայտնի են «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման մրցույթի հաղթողները

Վերջին լուրերը
Հայտնի են «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման մրցույթի հաղթողները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 29-ին կայացել է «Դիջիկոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ՝ հանրապետական փուլը, որից հետո հայտնի են դարձել Հայաստանի զարգացման կոդը ստեղծող պատանիների անունները։

«Կրիայ ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգում 5-6-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Արեգ Մելիքյանը՝ Բերդի թիվ 1 հիմնական դպրոցից։

- Advertisement -
Հայտնի են «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման մրցույթի հաղթողները

7-9-րդ դասարաններ տարիքային խմբում հաղթող է ճանաչվել միաժամանակ 3 լավագույն աշխատանք՝ ամենաբարձր 20 միավորով. Մանուկյան Ռոբերտ` Ֆիզմաթ դպրոց, Ստեփանյան Մանե՝ Դիլիջանի կենտրոնական դպրոց, Իսրայելյան Արինե՝ Կապանի թ. 6 հիմնական դպրոց։

10-12-րդ դասարանների տարիքային խմբում՝ Հակոբ Այվազյանը՝ Գյումրիի Օյունջյան դպրոց վարժարանից։

«Փայթըն ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգի միջին դպրոցականների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Հայուհի Միքայելյանը՝ Գավառի ավագ դպրոցից, իսկ ավագ դպրոցականների տարիքային խմբում՝  Հայկ Ավալյանը՝ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցից։

«Վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում միջին դպրոցականների տարիքային խմբում հաղթել է Կարինե Ղազարյանը՝ Գոշի միջնակարգ դպրոցից, իսկ ավագ դպրոցականների տարիքային խմբում՝ Անուշ Հակոբյանը՝ Էջմիածնի Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից։ «Ինստիգեյթ Մոբայլ» կազմակերպությունից խրախուսական մրցանակներ են ստացել Կոլյա Բարիկյանը և Գոռ Պետրոսյանը՝ Սարահարթի միջն. դպրոցից։

«Համակարգչային խաղ» անվանակարգի միջին դպրոցականների տարիքային խմբում հաղթել են Նարե Անտաշյանը և Վիկտորիա Կիլինլարիդուն՝ Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցից։

Ավագ դպրոցականների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Էմին Դավթյանը՝ Կապանի թիվ 2 ավագ դպրոցից։ Ժյուրիի անդամ Վահե Ասլոյանի կողմից խրախուսական մրցանակ է ստացել Ռոբերտ Դոխոյանը՝ Վանաձորի թիվ 5 դպրոցից, իսկ «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության կողմից՝ Գարիկ Առաքելյանը և Գայանե Բաղդասարյանը՝ Էջմիածնի Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից։

«IoT բանացանց» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գոռ Միրզոյանը «Ֆիզմաթ» դպրոցից։ «Փինսայթ» կազմակերպության կողմից խրախուսական մրցանակներ են ստացել Սառա Քամալյանը և Էմիլյա Մխիթարյանը՝ Իջևանի վարժարանից։

«Փայթըն ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գրիշա Խուրշուդյանը։ «Փինսայթ» կազմակերպության կողմից խրախուսական մրցանակներ են ստացել Հրաչյա Սարուխանյանը և Արթուր Մկրտիչյանը՝ Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցից։

Մրցույթի կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները