Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվեց երկօրյա շախմատի սիրողական մրցաշար, որը կազմակերպել էր Freedom Broker Armenia-ն՝ «Chessify» ընկերության և Հայաստանի շախմատի ակադեմիայի աջակցությամբ։
Մրցաշարի եզակիությունն արտահայտվում էր ոչ միայն իր մշակութային բացառիկ վայրով, այլև յուրահատուկ ձևաչափով։ Մրցաշարին մասնակցում էին Հայաստանում գրանցված կազմակերպությունների աշխատակիցներից կազմված թիմեր՝ բացառությամբ պրոֆեսիոնալ շախմատային կառույցների։
Միջոցառման հիմնական նպատակն էր խթանել ինտելեկտուալ համագործակցությունը, ամրապնդել թիմային ոգին և զարգացնել գործարար կապերը շախմատի միջոցով:
Մրցաշարի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Premier Foods and Beverages ընկերության թիմը։ Երկրորդ տեղում SoftConstruct ընկերությունն էր, երրորդում՝ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան։ Անհատական հաշվարկներով՝ առաջին խաղատախտակում լավագույն արդյունքը ցուցաբերեց Սարգիս Սարգսյանը (Krisp), երկրորդում՝ Կարեն Չախոյանը (Հայաստանի ազգային ագրարային համալսարան), երրորդում՝ Կիտի Նադանյանը (Legal Business Support), ով նաև լավագույնն էր կանանց մրցապայքարում, դե իսկ չորրորդ խաղատախտակում լավագույնն էր Արամ Սարգսյանը (Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ):
Նշենք, որ առաջին տեղ գրաված թիմի անդամները ստացան Freedom Holding Corp.-ի (NASDAQ: FRHC) 3-ամսյա բաժնետոմս: Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները ստացան հատուկ մրցանակներ՝ կեցություն «DiliJazz Hotel & Restaurant»-ում և «Perfecta Wellness & Spa»-ի նվեր քարտ։
«Չեսիֆայ» ընկերությունը հաղթող թիմի անդամներին տրամադրեց «Master Combo» փաթեթի ամսական բաժանորդագություն, իսկ խաղատախտակների վրա լավագույն արդյունք ցույց տված մասնակիցներին՝ «Chessify Coin»։