Հայտնի է iPhone 16-ի շնորհանդեսի ամսաթիվը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը կներկայացնի iPhone 16 սմարթֆոնների շարքը սեպտեմբերի կեսերին։ Այս մասին հայտնում է 9to5Mac-ը։

Հարթակի փոխանցմամբ՝ սարքերի 2024թ. շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։ Հրապարակման հեղինակները նաև կարծում են, որ սմարթֆոնների նախնական պատվերները կբացվեն սեպտեմբերի 13-ին, իսկ առաջին գնորդները կկարողանան ստանալ իրենց գաջեթները սեպտեմբերի 20-ին։

Անցյալ ամսվա վերջին հայտնի էր դարձել, որ Apple Intelligence-ի վրա հիմնված գործառույթները հասանելի կլինեն iOS-ի, iPadOS-ի և macOS Sequoia-ի վրա միայն այս տարվա հոկտեմբերին։ Սակայն Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը հայտնել է, որ AI գործառույթների հետաձգումը չի խանգարի Apple-ին սեպտեմբերին թողարկել նոր iPhone 16-ը։

Անցյալ շաբաթ Apple-ը հաստատել է, որ AI-ի գործառույթները կսկսեն տարածվել iPhone-ների վրա iOS 18.1-ի թողարկմամբ: Ինչից հետո Apple Intelligence-ի հղումներն անհետացել են iOS 18-ի նկարագրությունից, որը կթողարկվի սեպտեմբերին։ Ակնկալվում է, որ AI-ի առանձնահատկությունները մեծ դեր կխաղան iPhone 16-ը գնորդների համար ավելի գրավիչ դարձնելու գործում:

Հետաքրքիր է, որ Apple-ը նախկինում հետաձգել էր նոր iPhone-ների թողարկումը՝ ծրագրային ապահովման զանգվածային թողարկմանը պատրաստ չլինելու պատճառով:

«Վերջին տարիներին Apple-ը սովորաբար iPhone-ը թողարկում է սեպտեմբերին: Այժմ Apple-ը բախվել է նմանատիպ խնդրի. Apple Intelligence-ը, որը iPhone 16-ի հիմնական գործառույթն է, պատրաստ չի լինի մինչև հոկտեմբեր: Սակայն այս անգամ Apple-ը այլ ուղի է բռնել և չի հետաձգի նոր սմարթֆոնների թողարկումը մինչև ծառայությունների պատրաստ լինելը։ Ինձ ասում են, որ iPhone-ի թողարկումը կլինի մոտավորապես նույն ժամանակ, ինչ անցյալ տարի: Սեպտեմբերի 10-ը հավանական ամսաթիվ է: Apple Intelligence-ով աշխատելու համար օգտատերերը պետք է հոկտեմբերին թարմացնեն իրենց նոր սմարթֆոնները iOS 18.1-ի»,- ասվում է Գուրմանի հայտարարության մեջ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները