Տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառումը «ԴիջիԹեք 2025»-ը, որն այս տարի անցկացելու է հոկտեմբերի 10-12-ը, առանձնանալու է հայաստանյան և միջազգային «հայթեք» առաջնորդների աննախադեպ ներգրավվածությամբ։
Միջոցառման կազմակերպիչը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), ներկայացրել է բանախոսների «առաջին տասնյակը»։
Մասնավորապես, բանախոսների թվում են`
- NVIDIA ընկերություն փոխնախագահ (Օմնիվերս և Սիմուլյացիոն տեխնոլոգիաներ) Րև Լեբարեդյանը (ԱՄՆ),
- Oculus ընկերության համահիմնադիր, Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Ջեք Մաքքոլին (ԱՄՆ),
- Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր, տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ),
- հրեշտակ ներդրողների EstBAN ցանցի նախագահ և խորհրդի անդամ Լաուրի Անտալաինեն (Էստոնիա),
- Imagine Communications Group-ի տնօրեն Նայլ Տելլոնը (Իռլանդիա),
- Firebird.ai և Intent.ai ընկերությունների համահիմնադիր, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը (Հայաստան),
- 36 Growth Marketing ընկերության հիմնադիր Հովիկ Թորկոմյանը (Նիդերլանդներ),
- Draft & Goal և Humanize, Inc. ընկերությունների վարչությունների խորհրդական ՐաՖֆի Չաքմաքչյանը (Կանադա),
- Molten East -ի ղեկավար Բախրոմ Իբրագիմովը (Մեծ Բրիտանիա),
- Skytel ընկերության տնօրեն Արման Օբոսյանը (Վրաստան)։
«ԴիջիԹեքը», որ այս տարի անցկացվելու է արդեն 20-րդ անգամ, Հայաստանի ամենամասշտաբային իրադարձություններից մեկն է։ Այս տարի ակնկալվում է 30-40 հազար այցելու։ Ինչպես հունվարի 1-ը օրացույցային կամ ֆինանսական տարվա սկիզբն է, սեպտեմբերի 1-ը՝ ուսումնական, այդպես էլ «ԴիջիԹեքը» տեխնոլոգիական անցող տարվա ամփոփումն է և նորի մեկնարկը՝ տեխնոլոգիական հայության Ամանորը, որը մի քանի օրով իր շուրջն է հավաքում երկրում և երկրից դուրս ապրող և գործող «տեխնոլոգիական հայերին» և նրանց գործընկերներին։ 2025 թվականի «ԴիջիԹեքն» անցկացվելու է տեխնոլոգիական ցուցահանդեսի, կոնֆերանսի և փառատոնի եռամիասնության գաղափարի ներքո և խոստանում է գերազանցել բոլոր նախորդ ռեկորդները։
Առաջին «ԴիջեԹեքն» անցկացվել էր 2005 թվականին։ Այն մտահղացրել և իրագործել էր տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ, ԱՏՁՄ երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը։