Tesla-ն հայտարարել է առաջին Cybertrack-երի մատակարարման ժամկետը

Վերջին լուրերը
Tesla-ն հայտարարել է առաջին Cybertrack-երի մատակարարման ժամկետը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tesla ընկերությունը հայտարարել է, որ առաջին Cybertrack-երի զանգվածային մատակարարումները կսկսվեն նոյեմբերի 30-ից։ Ընկերությունը պլանավորում էր մոդելի զանգվածային մատակարարումները սկսել դեռ 2021-ին։

Ամսաթիվը հրապարակվել է X-ում Cybertruck-ի պաշտոնական հաշվի կողմից: TechCrunch-ը նշում է, որ այդ օրը Տեխաս նահանգի Օսթին քաղաքի Tesla գործարանում տեղի կունենա միջոցառում, որտեղ մի քանի գնորդներ կստանան մեքենաները։

Առաքման ամսաթիվը հայտարարվել է ընկերության 2023 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվության հրապարակման հետ մեկտեղ: Ըստ որի՝ եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 9%-ով՝ հասնելով 23,35 մլրդ դոլարի, զուտ շահույթը նվազել է 44%-ով՝ հասնելով 1,8 մլրդ դոլարի։

Tesla-ն նշել է, որ շահույթը նվազել է այդ թվում՝ տրանսպորտային միջոցների ցածր գների, արտադրական օբյեկտների արդիականացման ծախսերի ավելացման և Cybertruck-ի արտադրության, AI-ի և այլ զարգացումների պատճառով:

Իլոն Մասկը ներկայացրել է Cybertruck-ը 2019 թվականի նոյեմբերին։ Մեքենայի զանգվածային արտադրության մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է, իսկ 2023 թվականի հուլիսին ընկերությունը խոստացել է այն սկսել մինչև տարեվերջ։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները