Հայտնի է Apple-ի գարնանային շնորհանդեսի ստույգ ամսաթիվը

Վերջին լուրերը
Հայտնի է Apple-ի գարնանային շնորհանդեսի ստույգ ամսաթիվը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ի գարնանային շնորհանդեսի ստույգ ամսաթիվն արդեն հայտնի է, այն տեղի կունենա 2024 թվականի մարտի 26-ին։ Ընկերությունը կներկայացնի նոր iPad Air և iPad Pro մոդելները։

Միջոցառման մասին մանրամասներ հայտնի չեն, դեռևս պարզ չէ, թե ինչ ձևաչափով Apple-ը կանցկացնի իր նոր պրոդուկտների շնորհանդեսը։ Հավանական է, որ ընկերությունը ուղիղ եթեր չի հեռարձակի, այլ պարզապես կհրապարակի նախապես ձայնագրված տեսանյութը։

- Advertisement -
Հայտնի է Apple-ի գարնանային շնորհանդեսի ստույգ ամսաթիվը

2024 թվականին Apple-ը կթողարկի առաջին iPad Pro-ն OLED էկրանով և iPad Air-ը՝ 12,9 դյույմանոց էկրանով: Pro մոդելները կհամալրվեն M3 չիպով, իսկ Air մոդելները կթարմացվեն մինչև M2 SoC:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները