Հայկական նախագիծը Համաշխարհային ճարտարապետության փառատոնի եզրափակչում է

Վերջին լուրերը
Հայկական նախագիծը Համաշխարհային ճարտարապետության փառատոնի եզրափակչում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գյումրու Երկաթուղայինների մշակույթի տան կամ Սևյանի մշակույթի պալատի ճարտարապետական դիզայնի կոնցեպտը ներկայացվել է Համաշխարհային ճարտարապետության փառատոնին (World Architecture Festival 2022) և անցել է եզրափակիչ փուլ «Կրթություն» և «Քաղաքաշինություն» ենթակարգում:

Կոնցեպտը մշակել է կանադաբնակ հայ ճարտարապետ Ազատ Շիշմանյանը (NEUF ճարտարապետական արվեստանոց) «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի հետ համագործակցությամբ։

- Advertisement -
Հայկական նախագիծը Համաշխարհային ճարտարապետության փառատոնի եզրափակչում է

Ըստ նախագծի՝ Կատարողական արվեստի կենտրոնում կանցկացվեն փառատոններ, օպերային և բալետի ներկայացումներ, հումորի թատրոն (Stand-up), համերգներ, կինոդիտումներ, հանրային միջոցառումներ, տոնավաճառներ և ցուցահանդեսներ։ Կգործեն պարարվեստի ակադեմիա՝ կատարողների և բեմադրող-խորեոգրաֆների ծրագրով, և կրթական ծրագրեր։ Կկազմակերպվեն գիտաժողովներ, սեմինարներ, աշխատարաններ և այլ միջոցառումներ։

«Նպատակն է քաղաքի այս հատվածում հավաքվելու տարբեր առիթներ ստեղծել մարդկանց համար. հանրային-մշակութային վայր, որտեղ ամեն օր կլինի դասընթաց, համերգ կամ փառատոն։ Մեկը դասի կգա, մյուսը՝ ներկայացման, մյուսն էլ՝ այգում զբոսնելու։ Մենք ուզում ենք ունենալ խնամքով ստեղծված մի այնպիսի տարածք, որը կոգեշնչի քաղաքի մյուս բնակիչներին»,- նշել է Ազատ Շիշմանյանը։

Համաշխարհային ճարտարապետության փառատոնն (World Architecture Festival 2022) անցկացվում է արդեն 15 տարի։ Այստեղ ներկայացվում են ճարտարապետական գլուխգործոցներ աշխարհի տարբեր անկյուններից։ Յուրաքանչյուր փառատոնին ներկայացվում է մոտ 500 նախագիծ, որոնք հանձնաժողովի անդամները հեղինակների ներկայությամբ գնահատում ու քննարկում են տեղում։ Այստեղ ցուցադրվում և ներկայացվում են աշխարհի նորարարական լավագույն ճարտարապետական և դիզայներական նախագծերը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները