Pinngle Messenger-ը 12 մլն դոլար ներդրում է կատարում ընկերության գործարկման և միջազգային թույլտվության համար: Մի քանի երկրներում գրասենյակներ ունենալով՝ Pinngle-ն ունի ավելի քան երեք միլիոն օգտատեր և միտված է անվճար հաղորդագրություններ, զանգեր, տեսազանգեր կատարելուն: Հավելվածը նաև աշխատում է նաև այնպիսի վայրերում, որտեղ արգելափակված են նմանատիպ ծրագրերով զանգերը։ Օրինակ այնպիսի երկրներում, որտեղ կա խիստ քննադատողական մոտեցում համացանցի նկատմամբ։
Շեշտը դնելով համաշխարհային հասանելիության վրա՝ Pinngle- ը կարողանում է լավ աշխատել վատ կամ սահմանափակ ինտերնետ հասանելիությամբ տարածքներում:
Pinngle-ը նպատակաուղղված է հաղթահարելու զանգերի արգելափակումը, ինտերնետ գրաքննության այն տեսակին, որը սովորաբար օգտագործվում է ծրագրերի արգելափակման համար, այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը և Լատինական Ամերիկան:
Pinngle-ը նաև այն եզակի մեսենջերներից է, որը կարողանում է պահպանել զանգերի կայուն որակը դանդաղ ինտերնետային կապերի դեպքում, ներառյալ՝ 2G-ն:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։