Հայկական Lucky Carrot պրոդուկտի թարմացված տարբերակն այսօր պայքարում է Product Hunt-ում «Օրվա պրոդուկտ» դառնալու համար:
Lucky Carrot-ը կազմակերպության աշխատակիցների ներգրավվածության հարթակ է, որն օգնում է թիմերին մշտական կապ պահել և ակտիվորեն մասնակցություն ունենալ աշխատանքային գործընթացներին:
Պրոդուկտի թարմացված տարբերակը ներառում է՝
- Անձնական «գազարների» բալանսը ավելացնելու և որպես երախտագիտություն՝ ցանկացած մասնագետին ուղարկելու հնարավորություն:
- Հավաքված «գազարները» նվեր քարտերի և պարգևատրման այլ տարբերակների փոխարինելու հնարավորություն:
- Շուտով արդեն համատեղ աշխատանքի հարթակներում՝ Zoom-ում, Jira-ում, Trello-ում, MS Teams-ում, G Suite-ում, օգտագործելու հնարավորություն:
Քվեարկե՛ք Lucky Carrot-ի օգտին՝ անցնելով հղումով:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։