Հայկական InoRain ՏՏ ընկերությունը մասնակցել է դեկտեմբերի 11-12-ին Թբիլիսիում մեկնարկած GITI 2023 միջազգային համաժողովին և հաղթել «Լավագույն բիզնես համալիր լուծումներ» անվանակարգում։
Համաժողովի շրջանակներում ընկերությունը ներկայացրել է իր Codifyer և InoRain OTT լուծումները:
Inorain-ը OTT/ VOD լուծումներ ու ավտոմատացումներ է առաջարկում`ոլորտում տարբեր ուղղվածությամբ բիզնեսների համար։
Այդ լուծումները կհետաքրքրեն հատկապես.
- Հյուրանոցներին
- Ինտերնետ Պրովայդերներին
- Ինֆլուենսերներին ու բլոգերներին
Այս լուծումները ամբողջապես ավտոմատացնում են հյուրանոցային համակարգեր, ինտերնետ պրովայդերների համար` բիզնեսի ընդյալնումը դարձնում ավելի արագ ու վստահելի, իսկ ինֆլուենսերներին և բլոգերներին հնարավորություն են տալիս ավելի որակով ներակայանալ իրենց հետևորդներին և ընդլայնել իրենց լսարանը:
Codifyer-ը առաջարկում է ծրագրավորողների համար մանրակրկիտ մշակված ավտոմատացման նորարարական համակարգ:
Այս ինովացիոն լուծումը նախագծված է ոչ միայն աշխատանքային պրոցեսը հեշտացնելու, այլև արժեքավոր ժամանակ և ռեսուրսներ խնայելու համար:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: