13.1 C
Yerevan
Monday, October 3, 2022

Հայկական Highway ստարտափը $2 մլն է ներգրավել

Վերջին լուրերը

Հայկական Highway ստարտափը $2 մլն է ներգրավել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանում գործող Highway ֆինթեք ստարտափը հայտարարել է 2 միլիոն դոլար ներգրավման և Seed ռաունդի փակման մասին, նշում է Benzinga-ն:

Ընկերությունը, որը մասնագիտացած է ներկառուցված ամպային ենթակառուցվածքով համադրելի բազային բանկային հարթակների ստեղծման մեջ, հաճախորդ բանկերին հնարավորություն է տալիս բարձրացնել իրենց թվային կարողությունները և վերափոխել արդեն իսկ հնացած: Ֆինանսավորման փուլը ղեկավարել են մասնավոր ներդրողները:

Հայ ձեռներեց Դավիթ Բալոյանի կողմից հիմնադրված Highway-ը նպատակ ունի դուրս գալ ներկառուցված ֆինանսավորման հսկայական շուկա, որը, համաձայն ներկառուցված ֆինանսավորման փորձագետ Սայմոն Թորենսի կանխատեսման, մինչև 2030 թվականը աճելու է՝ հասնելով մինչև 7,2 տրիլիոն դոլարի։

Բալոյանը փորձառու բանկային մասնագետ է, որը կենտրոնացած է թվային բանկինգի վրա և նախկինում հաջողությամբ թողարկել է թվային պրոդուկտներ Հայաստանում, ներառյալ վարկավորումը վաճառքի կետերում և QR վճարումների համակարգը: Նրան են միացել Highway-ի չորս այլ համահիմնադիրներ՝ նպատակ ունենալով ընկերությունը վերածել խոշոր միջազգային խաղացողի ֆինթեք ոլորտում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Ամենաընթերցվածները