Հայկական Feedback.one-ը Product Hunt հարթակում է

Վերջին լուրերը
Հայկական Feedback.one-ը Product Hunt հարթակում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Feedback.one-ը գործարկել է հարթակ, որը նախատեսված է օգնելու վեբ կայքերի սեփականատերերին հավաքել օգտատերերի կարծիքը արագ, ապահով և անվճար: Պրոդուկտն այս պահին տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում մասնակցում է քվեարկության։

Այն իրենից ներկայացնում է B2B հարթակ՝ վեբ կայքերի համար։ Հիմնադիրների խոսքով՝ շուտով հասանելի կլինեն նաև բջջային հավելվածների ինտեգրումները: Պրոդուկտն անվճար է և ունենալու է անվճար օգտվելու հնարավորություն միշտ:

Feedback.one-ը նախատեսված է օգտատերերից հետադարձ կապ ստանալու համար: Պարզ ասած՝ եթե ինչ որ բան չի աշխատում, կամ օգտատերերը կցանկանան ունենալ այլ հնարավորություններ որոնք դեռևս չկան, կամ հայտնաբերել են սխալներ վեբ կայքում և այլն, կարող են հեշտությամբ կապ հաստատել և ներկայացնել իրենց խնդիրը կամ առաջարկը առանց էլ. հասցեի կամ հեռախոսահամարի փնտրտուքների ու տանջանքների: Պրոդուկտը նաև հնարավորություն է տալիս կցելու screenshot և թողնելու էլեկտրոնային հասցե հետագա կապի համար: Շուտով կավելանան նաև այլ հնարավորություններ։

Հայկական պրոդուկտի օգտին քվեարկե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները