Հայկական Dexatel ստարատափն իր նոր գրասենյակն է բացել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Այդ մասին թիմը հրապարակում է կատարել իր ԼինքդԻնյան էջում՝ նշելով. «Մենք պատրաստ ենք է՛լ ավելի զորացնել կատարելության հասնելու մեր ձգտումը: Նոր համագործակցություններ, նոր հնարավորություններ և երբևէ ունեցած ավելի մեծ թիմ»:
Dexatel-ը թվային հաղորդակցությունների հարթակ է (CPaaS), որը տրամադրում է հեռահաղորդակցության ծառայություններ`A2P SMS Messaging, Business WhatsApp API, Google RCS Messaging, Viber Business և Verified SMS by Google։
Հայկական Dexatel-ը Եվրոպայի 1000 ամենաարագ աճող ընկերությունների շարքում է
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: