Հայկական CodeSignal ընկերությունը բիզնես տեխնոլոգիաների ռեյթինգներ կազմող հեղինակավոր TrustRadius ընկերության կողմից բարձրագույն մրցանակի է արժանացել։
CodeSignal-ը TrustRadius-ից ստացել է Top Rated մրցանակ միանգամից չորս կատեգորիայում՝ գնահատում, տեխնիկական հմտությունների գնահատում, տեսահարցազրույցներ և վիրտուալ ՏՏ լաբեր։ Վարկանիշները ամբողջությամբ հիմնված են հաճախորդների կարծիքների վրա։
CodeSignal-ը հիմնադրվել է 2014 թվականին Սան Ֆրանցիսկոյում հայ գործարարներ Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի կողմից։ Ընկերությունը ստեղծում է գործիքներ աշխատանքի ընդունելուց առաջ մասնագետների գիտելիքները և հմտությունները ստուգելու և համեմատելու համար։
CodeSignal-ի լուծումներին վստահում են Uber-ը, Netflix-ը, Zoom-ը, Meta-ն, Pinterest-ը, Asana-ն և այլ հայտնի ընկերություններ։
Հիշեցնենք, որ անցած տարի ընկերությունը կարևոր ձեռքբերում էր գրանցել՝ 50 միլիոն դոլար ներդրում ներգրավելով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։