Հայաստանը զբոսաշրջության աճի ցուցանիշով աշխարհում 6-րդն է

Վերջին լուրերը
Հայաստանը զբոսաշրջության աճի ցուցանիշով աշխարհում 6-րդն է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Հայաստանը զբոսաշրջության աճի ցուցանիշով աշխարհում 6-րդն է։

Նույն ցուցանիշով առաջին տեղում Քաթարն է, որին հաջորդում է Սաուդյան Արաբիան, ամենամեծ աճ գրանցած երկրների եռյակը փակում է Ալբանիան։

«Հայաստան այցելող ներգնա զբոսաշրջիկների հոսքերն էականորեն փոխվել են, այս առումով տվյալ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 30 տոկոս աճ ոչ թե նախորդ տարվա նկատմամբ, այլ լավագույն զբոսաշրջային տարի համարվող 2019 թվականի նկատմամբ, իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ գրանցվել է 68 տոկոս աճ,- այս մասին դեռ օգոստոսի 3-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները