Հայաստանը քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ցուցանիշներով՝ մասամբ ազատ երկիր

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Freedom House-ի հրապարակած «Freedom In the World 2026» զեկույցի համաձայն՝ Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում։ Մեր երկիրը ստացել է 54 միավոր՝ հնարավոր 100-ից, ինչը ձևավորվել է քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների գնահատման արդյունքում։ Զեկույցի հեղինակները շեշտում են, որ Հայաստանի ցուցանիշների վրա շարունակում են ազդել տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները, սակայն երկիրը պահպանում է իր ժողովրդավարական դիրքերը հարևանների համեմատությամբ։

Աշխարհի մասշտաբով ամենաազատ երկրների ցանկը կրկին գլխավորում են Ֆինլանդիան, Շվեդիան և Նորվեգիան, որոնք ստացել են առավելագույն 100 միավորը։ Այս պետություններում քաղաքական իրավունքներն ու խոսքի ազատությունը պաշտպանված են բարձրագույն մակարդակով։

Ամենաանազատ երկրների թվում են հայտնվել Տիբեթը, Սիրիան և Հարավային Սուդանը, որտեղ մարդու իրավունքները գրեթե իսպառ բացակայում են, իսկ ավտորիտար վարչակարգերը խստորեն սահմանափակում են ցանկացած քաղաքացիական ակտիվություն։

Զեկույցի ամենամտահոգիչ արձանագրումն այն է, որ աշխարհում ազատության մակարդակը նվազում է արդեն երկու տասնամյակ անընդմեջ, ինչը հեղինակներն անվանում են «ավտոկրատիայի աճող ստվեր»։ Հատկապես ընդգծվում է տեխնոլոգիաների բացասական դերը, քանի որ շատ կառավարություններ սկսել են օգտագործել նորագույն գործիքները քաղաքացիների նկատմամբ հսկողություն սահմանելու և ապատեղեկատվություն տարածելու համար։ Սա վտանգում է ժողովրդավարական նորմերը նույնիսկ այն երկրներում, որոնք նախկինում համարվում էին կայացած և ազատ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները