Նոյեմբերի 19–21-ին Թայլանդում տեղի ունեցավ Global Agency Leadership Awards (GALA) 2025-ը՝ Yandex-ի կազմակերպած ամենամյա միջազգային միջոցառումը։ Միջոցառումը համախմբում է մարքեթինգի ոլորտի առաջատարներին ամբողջ աշխարհից՝ ներկայացնելով այն գովազդային գործակալություններին, որոնք վերջին տարիներին աչքի են ընկել նորարարությամբ, չափելի արդյունքներով և գլոբալ մտածողությամբ։
Այս տարի GALA-ի հրավիրված են եղել 80+ առաջատար գովազդային գործակալություններ ավելի քան 30 երկրներից՝ Սինգապուրից, ԱՄԷ-ից, ԱՄՆ, Բրազիլիայից, Չինաստանից, Կոլումբիայից, Մեքսիկայից և այլ շուկաներից։
Գլխավոր թեման էր “AdTech Reimagined: Making Advertising Great Work Again”։ Քննարկումների առանցքում էին արհեստական բանականության կիրառումը, մշակութային լոկալիզացիան, տվյալների էթիկական կառավարումը, ինչպես նաև՝ ցուցանիշների գնահատման նոր մոտեցումները արագ փոփոխվող միջավայրում։
Այս տարվա հրավիրված մասնակիցների շարքում առաջին անգամ ընդգրկված էր նաև հայկական գովազդային գործակալություն՝ Prodigi—ն։
Գործակալությունը ներկայացրել է համահիմնադիր Բորիս Սահակյանը, ով մասնակցել է ոլորտային և մասնագիտական քննարկումներին՝ ներկայացնելով Հայաստանի թվային շուկայի առանձնահատկությունները և տարածաշրջանի հնարավորությունները։

Բորիսը կիսվել է թվային մարքեթինգի ապագայի վերաբերյալ միջոցառման ընթացքում դուրս բերված իր դիտարկումներով.
- AI-ը միայն գործիք չէ, այլ նոր մտածողություն։ Քննարկումները ցույց տվեցին, որ արհեստական բանականությունը փոխում է թե՛ ստեղծագործական մոտեցումները, թե՛ մեդիա պլանավորման տրամաբանությունը։
- Լոկալիզացիան դառնում է գլոբալ պահանջ։ Աշխարհի տարբեր շուկաներում հաջողությունը կախված է ոչ միայն լեզվից, այլև մշակութային կոնտեքստը հաշվի առնելուց։
- Տվյալների էթիկան այլևս երկրորդ պլանում չէ։ Միջազգային խաղացողները խոսում են թափանցիկության և վստահության պահպանման մասին՝ որպես կրիտիկական գործոն։
- Ստանդարտ մետրիկաները կորցնում են իրենց արժեքը։ Արդյունքները գնահատվում են իրական բիզնես ազդեցությամբ, ոչ թե միայն թվերով։

Prodigi-ն միջոցառման ընթացքում ստացել է նաև Leading Partner 2025 մրցանակը՝ վերջին տարիների արդյունքների և միջազգային բրենդերի հետ համագործակցությունների համար։

GALA 2025-ը հնարավորություն տվեց տեսնել՝ ուր է շարժվում աշխարհը, և ինչ ուղիներով կարող է զարգանալ նաև հայկական շուկան։











