Հայաստանը բարելավել է դիրքերը Գլոբալ ինովացիաների ինդեքսում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը 2025 թվականի Գլոբալ ինովացիաների ինդեքսում զբաղեցրել է 59-րդ տեղը։ Մենք 4 կետով բարձրացրել ենք մեր դիրքը նախորդ տարվա համեմատ և 13 կետով՝ 2023-ի համեմատ։

Զեկույցի հեղինակները գնահատում են երկրները յոթ հիմնական պարամետրով՝ բաժանված երկու խմբի․ «ինովացիոն ռեսուրսներ» (ինստիտուտներ, մարդկային կապիտալ և հետազոտություններ, ենթակառուցվածքներ, շուկայի և բիզնեսի զարգացածություն) և «ինովացիոն արդյունքներ» (տեխնոլոգիաների և գիտելիքահեն տնտեսության զարգացում, ստեղծարար արդյունքներ)։ Հայաստանի առավել ուժեղ կողմերը համարվել են բարձրագույն կրթության որակը, գիտական հրապարակումների աճը և բիզնես միջավայրի զարգացումը։

Միևնույն ժամանակ՝ երկրի թույլ կողմերը շարունակում են մնալ շուկայի ծավալն ու ֆինանսական համակարգի սահմանափակ ներուժը, որտեղ Հայաստանը զիջում է տարածաշրջանի և համանման տնտեսությունների մի մասին։

Տարածաշրջանային համատեքստում Հայաստանը դասվել է Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների շարքում՝ Հնդկաստանի և Իրանի հետ նույն խմբում։ Զեկույցում մեր երկիրը բնութագրվում է որպես «վերելք ապրող», որը կարողանում է համադրել մարդկային կապիտալի զարգացումը և գիտական ներուժի արդյունավետ կիրառումը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները