Հայաստանը 3 կետով առաջընթաց է գրանցել Գլոբալ Ստարտափ Էկոհամակարգի 2025թ. վարկանիշում

Վերջին լուրերը

Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային ստարտափ համայնքում։ StartupBlink հարթակի կողմից հրապարակված 2025 թվականի Գլոբալ Ստարտափ Էկոհամակարգերի ինդեքսի համաձայն՝ Հայաստանը բարձրացել է 3 հորիզոնականով՝ գրավելով 54-րդ տեղը համաշխարհային վարկանիշում՝ արձանագրելով 22.8% տարեկան աճ։

StartupBlink-ի Global Startup Ecosystem Index-ը համաշխարհային վարկանիշային համակարգ է, որն ամեն տարի ներկայացնում է աշխարհի 100 երկրների և 1000 քաղաքների ստարտափ էկոհամակարգերի վիճակը։ Այս վարկանիշը ստեղծվում է բազմաթիվ տվյալների վրա հիմնվելով՝ հաշվի առնելով ստարտափների քանակը, որակը և բիզնես միջավայրի պայմանները։

Հատկապես ուշագրավ է, որ Հայաստանը ճանաչվել է Կենտրոնական Ասիայի առաջատարը և ընդգրկվել է ԹՈՓ 40 երկրների ցանկում Ծրագրային ապահովման և տվյալների ոլորտում։

Նշենք նաև, որ ինդեքսում հարևան Վրաստանը զբաղեցնում է 71-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 74-րդ։

Մի քանի փաստ զեկույցից.

  • Երևանը ցուցադրել է բացառիկ առաջընթաց՝ բարձրանալով 19 հորիզոնականով և զբաղեցնելով 181-րդ տեղը աշխարհի քաղաքների վարկանիշում՝ դառնալով տարածաշրջանի ամենաարագ աճող ստարտափ քաղաքը։
  • Հայաստանի ստարտափ էկոհամակարգը զարգանում է հանրային և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության շնորհիվ։
  • Հայաստանը ունի երկու պաշտոնական միաեղջյուր (միլիարդ դոլար գնահատվող ստարտափ)՝ Picsart և ServiceTitan ընկերությունները։
  • NVIDIA, Synopsys և AMD տեխնոլոգիական հսկաներն ունեն մեծածավալ R&D կենտրոններ Հայաստանում։
  • Էկոհամակարգն ունի բավականին հասուն կառուցվածք, ներառյալ 4 ակտիվ բիզնես հրեշտակների ցանց և 5 վաղ փուլում ներդրումներ կատարող վենչուրային ֆոնդեր։
Հայաստանը 3 կետով առաջընթաց է գրանցել Գլոբալ Ստարտափ Էկոհամակարգի 2025թ. վարկանիշում

Զեկույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները