Հայաստանը 2-րդ արբանյակը կուղարկի տիեզերք

Վերջին լուրերը
Հայաստանը 2-րդ արբանյակը կուղարկի տիեզերք
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանն աշխատանքներ է իրականացնում երկրորդ արբանյակը տիեզերք ուղարկելու ուղղությամբ, կառավարության նիստից հետո հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Դեռ շուկայի ուսումնասիրություն ենք իրականացնում, գնահատում ենք մեր հնարավորությունները, առաջարկները: Չեմ կարծում, որ 2023 թ. ընթացքում մենք երկրորդը կունենանք, բայց ամեն դեպքում աշխատանքներն իրականացվում են»,- ասել է նա։

- Advertisement -
Հայաստանը 2-րդ արբանյակը կուղարկի տիեզերք

Հայաստանում հիմա արբանյակի արտադրություն իրականացնելը նախարարն իրատեսական չի համարել, սակայն նշել է, որ եթե երկրորդ կամ երրորդ արբանյակի թեկուզ մի փոքր մաս Հայաստանում արտադրվի, դա ևս լավ ձեռքբերում կլինի:

Ըստ նախարարի՝ առանձին արբանյակից ստացվող նկարներն ինֆորմացիայի աղբյուր են, որոնք կարելի է օգտագործել անսահմանափակ ոլորտներում՝ ներառյալ ռազմական։

Կարդացե՛ք նաև.

Հայաստանում մինչև տարեվերջ «ArmSat-1» արբանյակի կառավարման կենտրոն կբացվի

Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ

Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները