«Հայաստանում պետք է լինի այնպիսի միտք, որը կողջունի և կզարգացնի արհեստական բանականությունը». Նուբար Աֆեյան

Մարտահրավերները մեզ համար խիստ ծանոթ են: Դրանք ստիպում են մեզ մեր մտքերը կենտրոնացնել, ուժերը լարել:

Վերջին լուրերը
Նանէ Հայրապետյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Հայաստանում արհեստական բանականության զարգացումն, ըստ Նուբար Աֆեյանի, շատ կարևոր է:

Երևանում այս պահին անցկացվում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF):

Աշխարհահռչակ հայ գործարար, FAST-ի համահիմնադիր, Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը սպասում էր այս միջոցառմանը.

«Մեզանից շատերը վերադառնում են այն տեղերից, որտեղ ստիպված են բնակվել, և փորձում ենք կիսվել նրանով, ինչ սովորել ենք այդ վայրերում»,-ասաց Աֆեյանը:

«Ապագա հայկականը» շարժման նախաձեռնողը նկատեց, որ ֆորումը կայանում է երկրի համար դժվարին պայմաններում, որի ժամանակ փոքր ինչ դժվար է խոսել մեքենայական ուսուցման, կենսաբանության, գիտական այլ տեխնոլոգիաների մասին:

«Մարտահրավերները մեզ համար խիստ ծանոթ են: Դրանք ստիպում են մեզ մեր մտքերը կենտրոնացնել, ուժերը լարել: Մարտահրավերները, որոնք տեսնում ենք որպես պետություն, որը գտնվում է զարգացման փուլում, բազմաթիվ են: Մենք ունենք ոչ համարժեք ռեսուրսներ, 30 տարվա ընթացքում թերզարգացած տնտեսություն, ինստիտուցիոնալ կարողությունների բացակայություն, զարգացումը դանդաղ է գնում, բարդ աշխարհագրական դիրք, որը մենք չենք ընտրում: Բայց սա մեր տունն է եղել շատ ավելի վաղ, քան մեր բոլոր հարևանները հայտնվեցին այստեղ»,-ասաց Աֆեյանը:

«Հայաստանում պետք է լինի այնպիսի միտք, որը կողջունի և կզարգացնի արհեստական բանականությունը». Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյան

Ինովացիոն ֆորումում Աֆեյանը նկատեց, որ սա լինելու է այն դարը, որտեղ կենսաբանությունն է ամենամեծ ազդեցություն ունենալու մարդկության վրա:

«Կենսաբանությունը միշտ էլ եղել է մարդու կյանքի մի մասը, բայց տեխնոլոգիայի տեսանկյունից երբեք կապված չի եղել համակարգիչների հետ, հիմա կապվում է, ինչը շատ կարևոր է»,- ասաց Աֆեյանը:

Ըստ նրա, նորարարության զարգացման համար կարևոր է երևակայությունը և հավատը:

«Արհեստական բանականությունը կարող է լինել հեղափոխական ուժ՝ ոչ միայն կոմերցիոն կամ այլ ոլորտներում, այլ նաև գիտության ոլորտում, քանի որ արհեստական բանականությունը ունակ է նաև տեսնելու այն միտումները, որոնք մարդու միտքը չի կարողանում տեսնել՝ այն բարդության մակարդակով, որը կա: Մարդիկ միգուցե չտեսնեն, որ ինչ-որ տեղ կարելի է ունենալ առաջընթաց, իսկ մեքենան տեսնի դա՝ կատարելով կանխատեսումներ, թե ինչքան մոտ կարող ես դրան գնալ»,-ասաց Աֆեյանը:

Աֆեյանը հավելեց՝ կցանկանար, որ Հայաստանում լինի այնպիսի միտքը, որը պետք է ողջունի և զարգացնի արհեստական բանականությունը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները