Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներդրումային կոմիտեի աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել։
Ներդրումային կոմիտեի գործունեության նպատակը գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրության, առաջնահերթությունների որոշման, հաստատման և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման իրականացումն է։
Ներդրումային կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
- Գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի քննարկման արդյունքում դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայություններից և ոլորտային ռազմավարական ծրագրերից բխող, սոցիալ-տնտեսական արդյունավետություն ապահովող և անաչառ որոշումների կայացումը:
- Գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի առաջնահերթությունների որոշումը և հաստատումը:
- Որոշված առաջնահերթությունների ցանկի պարբերաբար վերանայումը և համալրումը։
- Ներդրումային կոմիտեի նիստը նախագահում է ՀՀ վարչապետը։ Վարչապետի բացակայության դեպքում նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ՀՀ փոխվարչապետը։
- Ներդրումային կոմիտեի նիստերը ձայնագրվում, արձանագրվում են և հրապարակման ենթակա չեն։
- Ներդրումային կոմիտեն քննարկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված հանրային ներդրումային ծրագրերը, հաստատում է վերջիններիս առաջնահերթությունները, որի վերաբերյալ կազմվում է ցանկ։
Հասաստված ներդրումային կոմիտեի աշխատակարգին ավելի հանգամանորեն կարող եք ծանոթանալ e-gov.am-ի հավելվածից:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։