Հայաստանում գործարկվում է աքսելերատոր՝ միջազգային հեղինակավոր գործընկերոջ հետ. ԲՏԱՆ-ը պայմանագիր է կնքել

Վերջին լուրերը
Հայաստանում գործարկվում է աքսելերատոր՝ միջազգային հեղինակավոր գործընկերոջ հետ. ԲՏԱՆ-ը պայմանագիր է կնքել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը օգոստոսի 15-ին «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթի հաղթող կազմակերպության հետ պայմանագրի է կնքել։

Մասնակցության հայտ է ներկայացրել 4 միջազգային կազմակերպություն, մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Plug and Play Germany GmbH» աքսելերատորը:

Մրցույթի համար նախատեսված բյուջեն կազմում է 336 մլն ՀՀ դրամ:

26 շաբաթյա ծրագիրը նախատեսված է Հայաստանում գործունեություն ծավալող  սկսնակ ընկերությունների համար,  որի ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացում, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:

Պայմանագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը և «Plug & Play Germany GmbH» կազմակերպության գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրը։

Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը չի սահմանափակվի միայն 26 շաբաթյա այս ծրագրով, այլ կլինի շարունակական։ 

Plug and Play Tech Center-ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին և ներդրողներին՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը: Ներկայանալով բազմաթիվ երկրներում՝ Plug and Play-ն առաջարկում է ամուր էկոհամակարգ, որն աջակցում է ստարտափներին՝ մենթորության, ֆինանսավորման և ցանցային հնարավորությունների միջոցով՝ օգնելով ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը  և հաջողության հասնելու տարբեր ոլորտներում:

Plug and Play Tech Center-ը համագործակցում է մի շարք գլոբալ և հեղինակավոր կազմակերպությունների հետ ինչպիսիք են՝ VISA-ն, ROCHE-ն, JAGUAR LAND ROVER-ը, WALMART-ը, Mercedes-Benz-ը, VOLVO-ն, PORSCHE-ն, NISSAN-ը և այլք:

Plug and Play Tech Center-ի պորտֆոլիոյում կան ավելի քան 30 միաեղջյուր (unicorn) կազմակերպություններ: Նրանց պորտֆոլիոյում ընդգրկված են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են PayPal-ը, Dropbox-ը, Honey-ն, SoundHound-ը, Rappi-ն, CourseHero-ն, Pinterest-ը, Pony.ai-ը և այլք:

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները