Happy Life. Հայաստանում գործարկվել է օնլայն առևտրի նորարարական հարթակ

Վերջին լուրերը
Happy Life. Հայաստանում գործարկվել է օնլայն առևտրի նորարարական հարթակ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գործարկվել է Happy Life օնլայն առևտրի ժամանակակից և նորարարական հարթակը՝ մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ Այն առաջարկում է նոր լուծումներ հայկական շուկայում՝ մեկ հարթակում միավորելով տարբեր ծառայություններ։ Այս հարթակում օգտատերերը կարող են կատարել առցանց գնումներ, շփվել իրենց ընկերների հետ, հետևել իրենց սիրելի խանութներին և կիսվել հավաքածուներով մեկ հարթակում՝ առանց մեկ հավելվածից մյուսին անցնելու։ 

Հարթակն արդեն հասանելի է App Store-ում և Google Play-ում: 

- Advertisement -
Happy Life. Հայաստանում գործարկվել է օնլայն առևտրի նորարարական հարթակ

Happy Life-ի տարբերակիչ առանձնահատկություններից մեկը Հայաստանի ամբողջ տարածքում գործող առաքումն է։ Ընկերությունն ունի ավելի քան 850 ստացման կետեր Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, իսկ հարթակում ներկայացված ապրանքների տեսականին անընդհատ թարմացվում է։

«Մենք օգնում ենք վաճառողներին ստեղծել օնլայն խանութ Happy Life-ում, աջակցում ենք նոր ապրանքների ավելացման հարցում, անվճար պահեստավորում ենք ապրանքը մինչև 6 ամիս ժամկետով, հոգում ենք պահեստի անվտանգությունը և վաճառողի փոխարեն ապրանքները տեղափոխում ենք ապրանքների հավաքագրման կետեր», — նշում է ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Ռաֆայել Պողոսյանը:

Ռաֆայելը կարևորում է, որ հարթակը համագործակցում է Հայաստանի մարզերում գործող ընկերությունների հետ՝ չսահմանափակվելով Երևանով, և առաջարկում է առաքման ծառայություններ Հայաստանի ամբողջ տարածքում։ Արդեն այսօր Happy Life-ն ունի գործընկեր-վաճառողների համայնք, որի 30%-ը մարզերում գրանցված բիզնեսներն են։ Բացի այդ, Happy Life-ը բաց է նոր համագործակցությունների համար և պատրաստակամորեն ընդունում է հայտեր այն ընկերություններից, որոնք հետաքրքրված են իրենց ապրանքները օնլայն վաճառելու հարցում։ 

Համագործակցելով Հայաստանի տարբեր մարզերի ընկերությունների հետ՝ Happy Life-ը ձգտում է ստեղծել ծաղկուն էկոհամակարգ, որը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը։  

Happy Life-ի մասին ավելին իմանալու համար ներբեռնեք հավելվածը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները