Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն։ Կենտրոնի ստեղծման ֆինանսավորումը կկազմի 3,5 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլար)։ Այն առաջինը կլինի տարածաշրջանում և հիմնված է ամենաժամանակակից տեխնոլոգիաների վրա։
Ծրագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի ապիլի 21-ին Երևանում տեղի ունեցած հանդիպմանն արձանագրված առաջնահերթության իրականացումն է։
Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնի ծրագիրն ընդունվել է 2024 բյուջեի մասին օրենքի նախագծում, որն այսօր հաստատվել է Կառավարության նիստում, և շուտով կքննարկվի Ազգային ժողովում։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։