2021թ. Հայաստանի 10 խոշոր հարկ վճարողները

Վերջին լուրերը
2021թ. Հայաստանի 10 խոշոր հարկ վճարողները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի չափը։

2021թ. ընթացքում ամենաշատ հարկ վճարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը նախորդ տարի այս ցուցանիշով միայն երրորդն էր: Կոմբինատի վճարած հարկերի ծավալն ավելացել է մոտ 6 մլրդ դրամով՝ կազմելով 48,8 մլրդ դրամ:

«Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է մնալ երկրորդ ամենախոշոր հարկ վճարողը՝ 47,8 մլրդ դրամ գումարով, իսկ երրորդը ՀՀ ՊՆ աշխատակազմն է: Նախորդ տարվա ամենախոշոր հարկատու «Գրանդ Տոբակո»-ն նահանջել է 4-րդ հորիզոնական: Տասնյակում տեղ են գտել նաև «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «ՍիՓիԷս Օիլ»-ը, «ՄՏՍ Հայաստան»-ը, «Ֆլեշ»-ը և «Թեղուտ»-ը:

Բանկային համակարգի ներկայացուցիչներից ամենաշատ հարկ վճարել է «Ամերիաբանկ»-ը, որը ցանկում 17-րդն է՝ վճարված 8,8 մլրդ դրամ հարկերով, հաջորդում են «Ակբա բանկ»-ն ու «Ինեկոբանկ»-ը: ՏՏ ոլորտի ձեռնարկություններից առաջատարը «Սոֆթ Կոնստրակտ»-ն է, որը նախորդ տարվա 50-րդ տեղից 2021թ. բարձրացել է 18-րդ տեղ՝ վճարելով 8,1 մլրդ դրամ հարկ: Ոլորտի ընկերություններից հաջորդում են «Դիջիթեյն»-ն ու «Սինոփսիս Արմենիա»-ն:

Ընդհանուր առմամբ, 1000 խոշոր հարկատուների կողմից 2021թ. վճարվել է մոտ 1,2 տրիլիոն դրամ հարկ, որը մոտ 12%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները