Ինչպիսի՞ն է եղել Հայաստանի տնտեսությունը 2025-ի առաջին 8 ամիսներին

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1%-ով։ Աճի հիմնական շարժիչ ուժերն են շինարարությունը՝ 20.4% աճ, և ծառայությունների ոլորտը՝ 10.2% աճ։ Միևնույն ժամանակ արդյունաբերական արտադրանքը նվազել է 7.8%-ով, իսկ արտաքին առևտրի ցուցանիշները կտրուկ անկում են արձանագրել․ արտահանումը՝ 48.8%, ներմուծումը՝ 34.9%։ Սպառողական գների ինդեքսը 8 ամիսների կտրվածքով աճել է 3.2%-ով։

Միայն օգոստոս ամսվա արդյունքներով, 2024 թվականի օգոստոսի նկատմամբ, Տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է 7.5%-ով։ Շինարարությունը աճել է 21.1%-ով, ծառայությունները՝ 6.7%-ով, արդյունաբերությունը՝ 5.8%-ով։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն այս ընթացքում ավելացել է 13%-ով։ Սակայն արտահանումը շարունակել է կտրուկ նվազել՝ 40.8%-ով, իսկ ներմուծումը՝ 28.3%-ով։ Սպառողական գների ինդեքսն օգոստոսին նախորդ տարվա համեմատ աճել է 3.6%-ով։

Մեկ ամսվա ընթացքում տնտեսության ակտիվությունն աճել է 5.4%-ով։ Շինարարությունը 19.4% աճ է ունեցել, արդյունաբերությունը՝ 10.7%, իսկ ծառայությունները՝ 3.8%։ Նույն ժամանակահատվածում արտահանումը նվազել է 16.5%-ով, ներմուծումը՝ 12.1%-ով։ Սպառողական գների ինդեքսը հուլիսի նկատմամբ գրանցել է 0.2% աճ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները