Հայաստանի թիմը երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթում արժանացել է Գերազանցության մրցանակի

Վերջին լուրերը
Հայաստանի թիմը երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթում արժանացել է Գերազանցության մրցանակի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Ինդոնեզիայում կայացած Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին (International Researcher Competition for Young Scientist, IRCYS2022) և ստացել Գերազանցության մրցանակ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

ԵՊԲՀ 1-ին կուրսի ուսանողներ Մհեր Սարաֆյանը, Մանե Կուրղինյանը և 3-րդ կուրսի սովորող Մհեր Կուրղինյանը կենսաբանության ուսուցիչ Ռուբինա Հարությունյանի ղեկավարությամբ ներկայացրել են իրենց հետազոտական 2 ծրագրերը, որոնք կատարվել են ՀՀ գիտահետազոտական հիմնարկների հետ համագործակցությամբ:

- Advertisement -
Հայաստանի թիմը երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթում արժանացել է Գերազանցության մրցանակի

Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին ներկայացված առաջին նախագիծը՝ «EcoProtein; Single cell protein production as a way of recycling fruit and vegetable wastes» թեմայի հետազոտությունը, կատարվել է ԵՊՀ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում: Երկրորդ հետազոտական աշխատանքը՝ «The influence of Wi-Fi Rays on Human Cell cultures; The difference between cancer and non-cancer cells»-ը, իրականացվել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում:

Հեղինակավոր մրցույթին մասնակցել է ավելի քան 1000 թիմ 5 մայրցամաքից, որոնցից եզրափակիչ փուլ է անցել 50 թիմ: Հայաստանի ուսանողների ներկայացրած երկու աշխատանքն էլ արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին՝ Գերազանցության մրցանակի (Excellence Award)՝ ստանալով երաշխավորություն՝ տպագրվելու Ինդոնեզիայի գիտական խորհրդի ամսագրում (Journal of Indonesia Scientific Society, JISS):

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները