Կազմակերպիչ՝ Armenia Startup Academy
Դիմելու վերջնաժամկետ`մարտի 31
Ծրագրի մասին․
Հայաստանի ստարտափ ակադեմիան ընդունում է հայտադիմումներ իր նախաաքսելերացիոն ծրագրի 7-րդ շրջանի համար։
14-շաբաթյա ինտենսիվ ծրագիրը առաջնորդում է նախատիպային փուլում գտնվող ստարտափներին գաղափարի վավերացման, հաճախորդների զարգացման, շուկա մուտք գործելու ռազմավարության մշակման և փիչինգ հմտությունների զարգացման ուղղություններով:
Եթե դուք աշխատում եք տեխնոլոգիական պրոդուկտի վրա, որն ունի մասշտաբայնության պոտենցիալ, դիմե՛ք մինչև մարտի 31-ը:
Մանրամասների կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով։
Դիմելու համար անցե՛ք՝ այս հղումով։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։