Հայաստանի մշտական բնակչության թիվն աճել է

Վերջին լուրերը
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2023թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 993.8 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 908.4 հազ.մարդ և գյուղականը` 1 085.4 հազ. մարդ:

Մայրաքաղաք Երևանում բնակվում է 1 103.1 հազար մարդ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 7 հազարով:

- Advertisement -
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճել է

Ամենաքիչ բնակչությունը կա Վայոց Ձորի (48.4 հազար մարդ), Տավուշի (120.8 հազար մարդ), Արագածոտնի (126.4 հազար մարդ) և Սյունիքի (137.9 հազար մարդ) մարզերում:

2023թ. սկզբի համեմատ բնակչության թիվն ավելացել է 16,7 հազարով, որից 8,8 հազարը կազմել է բնական հավելաճը:

2023թ. ծնվել է 26882 երեխա, մահացածների թիվը 18107 է: 2023թ. հունվար-սեպտեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 148.5%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 129.5%-ի համեմատ:

Նշենք, որ նշված վիճակագրությունը 2023թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ է և հիմնականում չի ներառում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ներհոսքի արդյունքում իրավիճակի փոփոխությունը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները