Հայաստանի ՀՆԱ-ի աճը դանդաղել է մինչև 9,1%՝ հասնելով 2,1 տրլն դրամի

Վերջին լուրերը
Հայաստանի ՀՆԱ-ի աճը դանդաղել է մինչև 9,1%՝ հասնելով 2,1 տրլն դրամի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ՀՆԱ-ն 2023 թվականի երկրորդ եռամյսակի դրությամբ աճել է 9,1%-ով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաընթացքի հետ: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 12,1%:

Ընթացիկ գներով անվանական ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում կազմել է 2 138 375.5 մլն դրամ: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 716 830 դրամ, 1 852 դոլար և 1 701 եվրո:

Հաշվետվության համաձայն՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով աճել են տեղեկատվության և կապի ոլորտը՝ 65,5%, մշակույթի, զվարճության և հանգստի ոլորտները՝ 34,7%, ինչպես նաև հանրային սննդի ոլորտը՝ 27,3%:

Իսկ առավել բարձր ցուցանիշներ գրանցել են հետևյալ ոլորտները՝ մանրածախ և մեծածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում՝ 25,4%, բեռնափոխադրումներ՝ 23%, շինարարություն՝ 21,6%, անշարժ գույքի ոլորտ՝ 15,4%, ինչպես թափոնների վերամշակում, ջրամատակարարում և ջրահեռացում՝ 10,6%:

Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ՝ աճ են գրանցել այս ոլորտները՝

  • վարչական և կից գործունեություն՝ 6,2%,
  • պետական կառավարում, պարտադիր սոցապահովում՝ 4,1%,
  • տնային տնտեսությունների՝ որպես գործատուների գործունեություն՝ 2,5%,
  • վերամշակող արդյունաբերություն՝ 2,2%,
  • գիտական, մասնագիտական և տեխնիկական գործունեություն՝ 1,3%:

Իսկ անկում են ապրել այս ոլորտները՝

  • ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 19%,
  • լեռնահանքային արդյունաբերություն և բաց հանքերի շահագործում՝ 9,8%,
  • առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 5,8%,
  • էլեկտրաէներգիայի, գազի մատակարարում՝ 5,1%,
  • կրթություն՝ 0,9%,
  • գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 0,6%:
- Advertisement -
Հայաստանի ՀՆԱ-ի աճը դանդաղել է մինչև 9,1%՝ հասնելով 2,1 տրլն դրամի

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները