Հայաստանի 16 ավագ դպրոցներում կիրականացվի արհեստական բանականության կրթություն

Վերջին լուրերը
Հայաստանի 16 ավագ դպրոցներում կիրականացվի արհեստական բանականության կրթություն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի 6 մարզի և մայրաքաղաքի 16 ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող ուսումնական հաստատություններում սեպտեմբերից կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական ծրագիրը։ 

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հավանության է արժանացրել բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դպրոցների ցանկը։ Նախատեսված 10-ի փոխարեն կրթությունը կիրականացվի 16 դպրոցներում։

- Advertisement -
Հայաստանի 16 ավագ դպրոցներում կիրականացվի արհեստական բանականության կրթություն

Ծրագիրը մշակվել է Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST-ի) կողմից և իրականացվում է ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ և ոլորտի կառույցների ու մասնավոր հատվածի հետ լայնամասշտաբ համագործակցությամբ։

«ԱԲ սերունդ»-ը նպատակ ունի ստեղծելու արհեստական բանականության ոլորտի գիտնականի ու նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Աշակերտները կուսումնասիրեն խորացված մաթեմատիկա, ծրագրավորում՝ Python լեզվի հիման վրա, արհեստական բանականություն՝ ընդհանուր և խորացված ծրագրով, արդեն 12-րդ դասարանում կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։

Ծրագիրը միտված է ապահովելու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։

Նախատեսվում են նաև դասավանդող խմբի վերապատրաստումներ և մենոթորական ծրագիր՝ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։

Ծրագրի փորձարարական ժամկետ է սահմանվել 2023թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2026թ. օգոստոս ամիսը, որից հետո այն նախատեսվում է ընդլայնել ու հասանելի դարձնել մեծաթիվ աշակերտների:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները