Ամերիկյան Benzinga պարբերականն անդրադարձ է կատարել Հայաստանի՝ տեխնոլոգիական բումին ու ոլորտի զարգացմանը: Ձեզ ենք ներկայացնում այդ հոդվածի ամենահետաքրքիր մտքերը ստորև:
Տեխնոլոգիական էկոհամակարգն ու տնտեսական աճը
Հայաստանն արագ կերպով զարգացնում է իր տեխնոլոգիական էկոհամակարգը, ինչն էլ իր հերթին նպաստում է ՀՆԱ-ի՝ մինչև 12,6%-ով աճին (2022 թ.), ինչը ամենաբարձր ցուցանիշն է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:
Բիզնեսմենների նպատակները
Հայ գործարարները համաշխարհային տեխնոլոգիական մարտահրավերներ են ընդունում և օգտագործում երկրի գիտական ու մաթեմատիկական ներուժը՝ դա իրագործելու համար:
Սփյուռքի դերը
Հայկական սփյուռքը, առավելապես՝ ԱՄՆ-ում, առանցքային դեր է խաղում հայկական տեխնոլոգիական ոլորտի՝ համաշխարհային շուկաների հետ կապ հաստատելու գործում:
Միջազգային ճանաչում
Երկիրը միջազգային ճանաչում է ստանում իր տեխնոլոգիական ձեռքբերումների ու հնարավորությունների շնորհիվ: Այնպիսի միջոցառումներն էլ, որոնցից մեկը DigiTec Expo-ն է, նման ձեռքբերումների արտահայտման վայրն են դառնում: Իսկ համաշխարհային խոշոր կորպորացիաներն էլ, գնահատելով երկրի տեխնոլոգիական ներուժը, ցանկանում են իրենց ներկայացվածությունն ունենալ Հայաստանում: Այդ թրենդին են հետևել Adobe-ն ու NVIDIA-ն:
Կառավարության աջակցությունն ու ապագայի հեռանկարները
Հայաստանի կառավարությունը մի շարք հնարավորություններ է տալիս տեխնոլոգիական ոլորտին հարկային արտոնությունների տեսքով: Սակայն իհարկե այդ հարցում ևս նոր հնարավորությունների ներմուծման տարբերակներ կան:
Անկախ աշխարհաքաղաքական դիրքից և սահմանափակ ռեսուրսներից՝ Հայաստանը կարողանում է նշանակալի առաջընթաց ցուցաբերել տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային ասպարեզում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։