Surfshark-ի մասնագետները կազմել են ինտերնետի ամենամատչելի և թանկ սակագներ ունեցող երկրների վարկանիշը, գրում է Коммерсант-ը։
Ցանկը կազմելու համար, նրանք ուսումնասիրել են լայնաշերտ ֆիքսված և շարժական ինտերնետի ամենաէժան սակագների հարաբերակցությունը երկրում միջին ժամային աշխատավարձին: Վարկանիշը տարբեր երկրներում թվային կյանքի որակի ուսումնասիրության մի մասն է։
Ըստ ուսումնասիրության՝ ամենամատչելի ֆիքսված ինտերնետն Իսրայելում է, ապա՝ Հայաստանում: Այստեղ համացանցի ամսական վճարը վճարելու համար անհրաժեշտ է աշխատել համապատասխանաբար 18 և 19 րոպե։
Ուսումնասիրված բոլոր երկրների միջին ցուցանիշն է՝ 6,5 ժամ աշխատաժամանակ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։