Forbes-ի 38-րդ ամենամյա միլիարդատերերի ցուցակում ընդգրկված են 8 հայեր, ովքեր աչքի են ընկնում իրենց նշանակալի ներդրումներով բիզնեսում, տեխնոլոգիաներում, առողջապահության և մշակույթի ոլորտներում։
Ռուբեն Վարդանյան
Կարողությունը՝ 1.1 միլիարդ դոլար
Ցանկը բացում է Արցախի նախկին պետնախարար, ներդրող և հովանավոր Ռուբեն Վարդանյանը։ Չնայած նրան, որ նա ներկայումս գտնվում է Ադրբեջանի բանտում՝ Վարդանյանի և նրա ընտանիքի կարողությունը գնահատվում է 1.1 միլիարդ դոլար։ Նա զբաղեցնում է ցուցակի 2,545-րդ հորիզոնականը։
Նուբար Աֆեյան
Կարողությունը՝ 1.4 միլիարդ դոլար
Ամերիկահայ Նուբար Աֆեյանը՝ Moderna ընկերության համահիմնադիրը, ցուցակի 2,152-րդ հորիզոնականում է՝ 1.4 միլիարդ դոլար ունեցվածքով։ Նրա գիտական և գործարար ներդրումներն ուղղված են առողջապահության և նորարարական բիոտեխնոլոգիաների զարգացմանը։
Արտյոմ Խաչատրյան
Կարողությունը՝ 1.6 միլիարդ դոլար
Ռուսահայ գործարար Արտյոմ Խաչատրյանը Fix Price ցանցի համահիմնադիրն է․ ցուցակում 1,951-րդ հորիզոնականում է՝ 1.6 միլիարդ դոլար կարողությամբ։
Քիմ Քարդաշյան
Կարողությունը՝ 1.7 միլիարդ դոլար
Հեռուստատեսային աշխարհում հայտնի Քիմ Քարդաշյանը, ով հանդես է գալիս նաև որպես գործարար և մոդել, ունի 1.7 միլիարդ դոլար կարողություն։ Նա զբաղեցնում է 1,851-րդ տեղը՝ իր KKW Beauty և Skims հաջողված բրենդների շնորհիվ։
Կարդացե՛ք նաև՝
- 7-ժամյա աշխատանքային օր. Սոցապն առաջարկում է կրճատել աշխատաժամանակը
- Աշխատանքի բաշխվածությունը Հայաստանում. ո՞ր ոլորտներում են կենտրոնացած հայաստանցիները
Անդրեյ Անդրեև
Կարողությունը՝ 2 միլիարդ դոլար
Տեխնոլոգիաների ոլորտում հայտնի դեմք Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանցը), ով ստեղծել է ծանոթության Bumble և Badoo հարթակները, զբաղեցնում է ցուցակի 1,615-րդ հորիզոնականը։ Նրա կարողությունը կազմում է 2 միլիարդ դոլար։
Սամվել Կարապետյան
Կարողությունը՝ 2․9 միլիարդ դոլար
Ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը ցուցակի 1,143-րդ հորիզոնականում է՝ 2.9 միլիարդ դոլար կարողությամբ։ Կարապետյանն իր դիրքն ամրապնդել է անշարժ գույքի և շինարարական նախագծերի ոլորտում։
Ալբերտ Ավդոլյան
Կարողությունը՝ 2․9 միլիարդ դոլար
Նույն հորիզոնականում է նաև ռուսահայ գործարար Ալբերտ Ավդոլյանը, ով ունի 2.9 միլիարդ դոլար ունեցվածք։ Ավդոլյանի հաջողությունները էներգետիկ և տեխնոլոգիական ոլորտներում են։
Էդուարդո Էռնեկյան
Կարողությունը՝ 3 միլիարդ դոլար
Ցուցակը գլխավորում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էուռնեկյանը, ով հայտնի է ենթակառուցվածքների և օդանավակայանների զարգացման ոլորտում իր հսկայական ներդրումներով։ Նրա կարողությունը գնահատվում է 3 միլիարդ դոլար, և նա զբաղեցնում է 1,104-րդ հորիզոնականը՝ դառնալով ցուցակում ամենահարուստ հայը։
Կարդացե՛ք նաև՝