15.1 C
Yerevan
Wednesday, May 31, 2023

Հայաստանի թիմի բոլոր անդամները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում մեդալներ են նվաճել

Վերջին լուրերը
Հայաստանի թիմի բոլոր անդամները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում մեդալներ են նվաճել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Օսլոյում անցկացված մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները երկու արծաթե և չորս բրոնզե մեդալներ են նվաճել։


«2 արծաթե և 4 բրոնզե մեդալներ։ Բոլոր աշակերտներն էլ արժանացան մեդալների, ինչն արդեն ընկալում ենք որպես նորմալ երևույթ»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է թիմի մարզիչ Սմբատ Գոգյանը։

Այս տարի Հայաստանի թիմը մարզել են Սմբատ Գոգյանը, Տիգրան Մարգարյանը, Գուրգեն Ասատրյանը, ինչպես նաև նախկին օլիմպիականներ։

Սմբատ Գոգյանը նշում է, որ հաջորդ տարի պլանավորում են խմբակները տեղափոխել մարզեր։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները