«Հաւք 2022» ԱԹՍ մրցույթի մասնակցության գրանցումը բաց է

Կազմակերպիչ՝ «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ», ԱՏՁՄ
Որտեղ՝
 Գյուղ Լեռնապատ, Լոռի
Երբ՝ 
Սեպտեմբերի 10-11

Մրցույթի մասին

Սեպտեմբերի 10-11-ին տեղի կունենա «Հաւք 2022» ԱԹՍ մրցույթը, որն արդեն 2-րդ տարին անընդմեջ մեկտեղում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությամբ հետաքրքրված անհատներին, թիմերին և կազմակերպություններին մեկ վայրում։

Մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի միջոցով մասնակից թիմերի կողմից առաջարկել լուծումներ։Առաջադրված յուրաքանչյուր խնդիր բաժանված է լինելու ըստ բարդության՝

  • Պարզ՝ դպրոցահասակաների համար
  • Միջին՝ սիրողական խմբերի եւ սկսնակ ընկերությունների համար
  • Բարդ՝ մասնագիտացված ընկերությունների համար

    Մրցույթը կանցկացվի երեք անվանակարգերում.
  • տարածքում կողմնորոշում, իրերի (օբյեկտների) հայտնաբերում և տարբերակում
  • բեռների առաքում
  • հեղուկ նյութերի սփռում

Մրցույթին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ