Ցուկերբերգի Threads-ի վեբ տարբերակն արդեն հասանելի է

Վերջին լուրերը
Ցուկերբերգի Threads-ի վեբ տարբերակն արդեն հասանելի է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այժմ կարելի է հրապարակել գրառումներ Ձեր համակարգչի բրաուզերից: Վեբ տարբերակի մասին օգտատերերին օրեր առաջ հայտնել էր Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին Threads-ի իր էջում:

Այսուհետ օգտատերերը կարող են գրառումներ հրապարակել, լայքել այլոց գրառումները և պատասխանել դրանց, հետևել ընդհանուր էջին, հայտնում է The Verge-ը:

Ցուկերբերգի Threads-ի վեբ տարբերակն արդեն հասանելի է
Ցուկերբերգի գրառումը՝ Threads-ի վեբ տարբերակի մասին
- Advertisement -
Ցուկերբերգի Threads-ի վեբ տարբերակն արդեն հասանելի է

Հարթակ մուտք գործել կարելի է Instagram-ի լոգինի և գաղտնաբառի օգնությամբ: Threads մուտք գործելու հիմնական էջում կարելի է նաև սքանավորել QR-կոդը և ներբեռնել հավելվածը iOS-ի կամ Android-ի համար:

Չնայած ամբողջությամբ չի կրկնօրինակում, սակայն հավելվածի վեբ տարբերակը ինտերֆեյսով նման է բջջային հավելվածին: Կան գործառույթներ, օրինակ՝ սեփական էջի խմբագրումը, որը վեբ տարբերակում հասանելի չէ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները