Fastex կրիպտոարժույթի բիրժան Երևանում կներկայացնի իր էկոհամակարգը ավելի քան 300 գործընկերների

Վերջին լուրերը
Fastex կրիպտոարժույթի բիրժան Երևանում կներկայացնի իր էկոհամակարգը ավելի քան 300 գործընկերների
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Fastex-ը Երևանում կանցկացնի Web3 տեխնոլոգիաներին նվիրված միջոցառում՝ Harmony Meetup 3.0`համախմբելով BetConstruct-ի և Fastex-ի ավելի քան 300 գործընկերներին մեկ վայրում:

Այս միջոցառման նպատակն է գործընկերներին ներկայացնելու Fastex էկոհամակարգը՝ խոսելով խաղային ոլորտում առաջարկվող հնարավորությունների և ներդրվող տեխնոլոգիաների մասին:

- Advertisement -
Fastex կրիպտոարժույթի բիրժան Երևանում կներկայացնի իր էկոհամակարգը ավելի քան 300 գործընկերների

Միջոցառման երկու օրերը հագեցած կլինեն պանելային քննարկումներով, մանրամասն կներկայացվեն, թե ինչպես Fastex-ի կողմից ստեղծված բոլոր պրոդուկտները կարող են ինտեգրվել և հաջողությամբ կիրառվել iGaming-ում ամենատարբեր գործարքների իրականացման համար՝ BetConstruct-ի գործընկերների առաջ բացելով նոր դռներ:

Fastex-ը նաև ուրախ է հայտնել, որ շարունակվում է իր պաշտոնական կրիպտոարժույթի` Fasttoken-ի մասնավոր վաճառքի երկրորդ փուլը, որը հաջորդում է նախավաճառքի և մասնավոր վաճառքի առաջին փուլերին: BetConstruct-ի գործընկերների 20%-ից ավելին արդեն հասցրել են ինտեգրել Fasttoken-ը վերջին 10 օրերի ընթացքում, և այս միջոցառումը սահմանափակ քանակով Fasttoken ձեռք բերելու ևս մեկ առիթ է ընձեռում մասնակիցներին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները