Ժամանակակից աշխարհում տան հարմարավետությունը այլևս չի սահմանափակվում միայն ինտերիեր դիզայնով, ֆունկցիոնալությունը հարմարավետ միջավայրի առաջնային նախապայմաններից է դարձել:
Խելացի տան համակարգերը ձևավորում են այնպիսի միջավայրեր, որտեղ տեխնոլոգիան ծառայում է մարդուն՝ օպտիմալացնելով առօրյա գործընթացները։ Տունը կարող է ինքնուրույն կարգավորել ջեռուցումը՝ հաշվի առնելով օրվա ժամն ու եղանակային պայմանները, կառավարել լուսավորությունը կամ ակտիվացնել անվտանգության համակարգերը բնակիչների բացակայության ընթացքում։ Արդյունքում ձևավորվում է ինքնակարգավորվող տարածք`հեշտացնելով առօրյա գործողությունները։
Թեման առավել ամբողջական ներկայացնելու նպատակով դիմեցինք ոլորտի փորձառու մասնագետներին՝ ստանալու մասնագիտական գնահատական և տեսլական խելացի լուծումների կիրառման վերաբերյալ
Smartic LLC-ն՝ Հայաստանում հանդիսանում է LifeSmart համաշխարհային բրենդի պաշտոնական ներկայացուցիչը։
Ընկերությունը առաջարկում է պրեմիում դասի կոմֆորտ լուծումներ՝ խելացի տեխնոլոգիաները ինտեգրելով ժամանակակից բնակելի միջավայրերում։
Smartic-ի համահիմնադիր Անդրանիկ Մանուկյանի խոսքով՝ խելացի տան գաղափարը կառուցվում է մարդու առօրյայի արդյունավետ կազմակերպման շուրջ.
«Խելացի տեխնոլոգիաների ճիշտ կիրառումը թույլ է տալիս ստեղծել միջավայր, որտեղ հարմարավետությունը, անվտանգությունն ու էներգիայի արդյունավետ օգտագործումը գործում են որպես մեկ ամբողջական համակարգ՝ բարձրացնելով տարածքի գործնական և կենսական արժեքը»։

Atrium studio -ն գործում է 2006 թվականից և մասնագիտացած է ճարտարապետական նախագծման, ինտերիեր դիզայնի, ինչպես նաև շինարարական նախագծերի կազմակերպման և վերահսկման ոլորտներում։
Ընկերությունը տունը դիտարկում է ոչ թե որպես պատերի ու կահույքի հավաքածու, այլ որպես «կենդանի օրգանիզմ», որը պետք է սպասարկի մարդու առօրյա ապրելակերպին և պարարտ հող լինի նրա զարգացման համար։
Տան հարմարավետությունը սկսվում է մարդու կարիքներին հարմարեցված ճիշտ հատակագծից և միջավայրը ձևավորող տարրերի ներդաշնակությունից:
Այսօր խելացի տեխնոլոգիաները հնարավորություն են ստեղծում արդեն իսկ լավ պլանավորված տարածությունը ըստ պահանջի ավելի լիարժեք դարձնել՝ ավտոմատացնելով առօրյա սցենարները և ազատելով բնակչին կենցաղային որոշ մանրուքների կառավարումից:
Դրանք պահպանում են հարմարավետությունը՝ անտեսանելիորեն հսկելով տան անվտանգությունն ու միկրոկլիման, ինչը թույլ է տալիս բնակչին ավելի հանգիստ լինել կենցաղում և կենտրոնանալ իր համար ավելի կարևոր գործերի վրա:
Այսպիսով, խելացի համակարգերը չեն փոխարինում ինտերիերին․ դրանք ուժեղացնում են նրա գաղափարական և գործնական արժեքը՝ դարձնելով տունը ոչ միայն գեղեցիկ, այլև լիարժեք ֆունկցիոնալ և ժամանակակից։

Geoform studio -ն`դիզայնով, վերանորոգմամբ, շինարարությամբ և կահավորմամբ զբաղվող ընկերություն է։
Ընկերության կարծիքով տան հարմարավետությունը սկսվում է այնտեղ, որտեղ տարածությունը հարմարվում է մարդու կենսառիթմին։ Խելացի տունն այստեղ ստանձնում է անտեսանելի հոգատարության դերը՝ տեխնոլոգիական լուծումները վերածելով ամենօրյա զգացողության և անդորրի։

Focus design studio -ի` ինտերիեր դիզայնով զբաղվող ստուդիայի համար տան հարմարավետությունը սկսվում է մարդու կարիքների և առօրյա սովորությունների ճիշտ ընկալումից, երբ միջավայրը հարմարվում է բնակչին, այլ ոչ թե՝ հակառակը։ Խելացի տան տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում այդ հարմարավետության ձևավորման և պահպանման գործընթացում՝ ապահովելով ջերմության, լուսավորության, անվտանգության և այլ համակարգերի ավտոմատ և արդյունավետ կառավարում։ Միաժամանակ դրանք հեշտացնում և ազատում են մարդուն բազմաթիվ գործառույթներից՝ խնայելով ժամանակ, նվազեցնելով ծանրաբեռնվածությունը և բարձրացնելով կյանքի որակը։

Հարմարավետությունը նույնքան կարևոր է նաև գրասենյակների համար, որտեղ միջավայրը պետք է հարմարվի աշխատակցի կարիքներին և օրվա ռիթմին՝ ապահովելով կենտրոնացված և արդյունավետ աշխատանքային պայմաններ։
Prodigi-ի՝ Հայաստանի առաջին խելացի գրասենյակներից ունեցող կազմակերպության կարծիքով, խելացի տեխնոլոգիաները ոչ միայն դարձնում են աշխատանքային միջավայրը հարմարավետ, այլ նաև ապահովում են անվտանգություն և արդյունավետություն. ավտոմատացված լուսավորությունը, ջերմաստիճանի և օդորակման ավտոմատ կառավարումը, խելացի սցենարները ինչպես նաև անվտանգության համակարգերը թույլ են տալիս աշխատակիցներին ամբողջովին կենտրոնանալու աշխատանքի վրա։

Arara Tour տուրիստական ընկերության դիտարկմամբ՝ խելացի տան լուծումների նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը մեծ է նաև զբոսաշրջիկների շրջանում։
Ընկերությունը Հայաստան է բերում զբոսաշրջիկների հիմնականում զարգացած երկրներից, որտեղ խելացի տեխնոլոգիաներով հագեցած բնակելի միջավայրերը վաղուց դարձել են առօրյա կյանքի մաս։
Ապագայի տունը սկսվում է այսօր ընդունած գիտակցված որոշումներից։













