«Համաշխարհային բջջային կոնգրես 2024» միջազգային ցուցահանդեսն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«Համաշխարհային բջջային կոնգրես 2024» միջազգային ցուցահանդեսն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է 2024 թ. փետրվարի 26-29-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2024 (Mobile World Congress Barcelona)» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մասին:

Ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մասնակցելու է «ARMENIA» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին:

- Advertisement -
«Համաշխարհային բջջային կոնգրես 2024» միջազգային ցուցահանդեսն ընդունում է հայտեր

Նախարարությունը հոգում է տաղավարի վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը։

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2023թ․ նոյեմբերի 26-ը՝ հետևյալ հղումով։

Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են կապի էկոհամակարգի ամենաճանաչված ու որոշիչ դեր ունեցող համաշխարհային բջջային կապի օպերատորներ, տեխնոլոգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչներ:

«Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:

Ցուցահանդեսի մասին մանրամասն տեղեկատվություն կգտնեք այստեղ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները