Համահայկական 8-րդ խաղերը կանցկացվեն Team Telecom Armenia-ի հովանավորությամբ

Վերջին լուրերը
Համահայկական 8-րդ խաղերը կանցկացվեն Team Telecom Armenia-ի հովանավորությամբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխարհի 179 քաղաքի ավելի քան 7000 հայ մարզիկ օգոստոսի 5-ից 19-ը կպայքարի լավագույնի կոչման համար: Team Telecom Armenia-ի աջակցությամբ Հայաստանում կանցկացվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը։

Խաղերի օրակարգում ընդգրկված է 19 մարզաձև։ Մրցաշարերը անցկացվելու են Երևանում, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։

- Advertisement -
Համահայկական 8-րդ խաղերը կանցկացվեն Team Telecom Armenia-ի հովանավորությամբ

Team Telecom Armenia-ն միացել է 8-րդ խաղերին թիմային սպորտաձևերի տարածումը և զարգացումը երիտասարդների շրջանում խրախուսելու նպատակով։

«Ուրախ ենք հյուրընկալել մեր հայրենակիցներին այստեղ, նման մասշտաբային միջոցառման շրջանակում, որը ոչ միայն սպորտի, այլ նաև համախմբման ու թիմային հաղթանակների մասին է»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Խոսելով Համահայկական խաղերի գաղափարի մասին՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշում է, որ 25 տարի առաջ ծնված մարզական տոնի հիմքում համահայկականությունն է, հայկական աշխարհի ամրությունը:

«Համահայկական խաղերն ուղղված են հայկականությանը և հայապահպանությանը։ Ուզում եմ հատուկ կարևորել մեր հովանավորներին, բարերարներին, որոնց շնորհիվ է նաև, որ խաղերը իրականություն են դառնում»,- հավելում է նա։

Համահայկական խաղերն անցկացվում են օլիմպիական սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ։ Առաջին անգամ Համահայկական խաղերն անցկացվել են 1999 թվականին` Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները