28.1 C
Yerevan
Friday, July 1, 2022

Հայտարարվել է «Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացում և թվայնացում» թեմայով մրցույթ

Գյումրի քաղաքի զբոսաշրջության թվայնացման հետ կապված գաղափարներ և լուծումներ ունեցողներին Գյումրիի համայնքապետարանն առաջարկում է ամբողջացնել մտքերն ու մասնակցել «Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացում և թվայնացում» թեմայով մրցույթին։

Ստեղծարար նախագծերի մրցույթների նպատակն է հավաքագրել և իրականցնել գաղափարներ` ուղղված Գյումրիում զբոսաշրջության նորարարական զարգացմանը։ Մրցույթին մասնակցելու հնարավորություն կունենան ուսանողներ և ուսանողական խմբեր ոչ միայն Գյումրիից, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքից:

Մրցույթին կարող են մասնակցել․ 

  • Քոլեջներ, 
  • ԲՈՒՀ-եր,  
  • Անհատ ուսանողներ, 
  • Ուսանողական թիմեր

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 30-ը լրացնել հետևյալ հայտաձևը, քարտեզով և նկարներով տրամադրել QR արտ-օբյեկտների/ինֆոկետերի նախագծային գաղափարների էսքիզներ (PDF կամ PPT ձևաչափով), ինչպես նաև ֆունկցիոնալ նկարագիր (1 էջ)։

Մրցույթների շարքն իրականացվում է Գյումրու համայնքապետարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) համագործակցությամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_img