19.1 C
Yerevan
Thursday, June 8, 2023

Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը ստացել է Ներդրումային կոմիտեի հավանությունը

spot_imgspot_img
Վերջին լուրերը
Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը ստացել է Ներդրումային կոմիտեի հավանությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը նախնական հավանության է արժանացել Ներդրումային կոմիտեում և անցել է խորը տեխնիկատնտեսական ուսումնասիրության փուլ, որից հետո կսկսվի ներդրումային ծրագրի իրականացումը: Այս մասին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում բրիֆինգի ժամանակ:

«Չոր նավահանգիստը ուղղված է լուծելու աշխարհի հետ վատ լոգիստիկ կապի խնդիրը: Այս նախագիծը արդյունաբերական պարկ է, որից Հայաստանում չկա, բայց տարբեր երկրներում բազմաթիվ արդյունաբերական պարկեր կան, որոնք նախատեսված են հենց մշակող արդյունաբերական ընկերություններին անհրաժեշտ առաջնակարգ ենթակառուցվածքներով ապահովելուն։ Ինչպես նաև կլինի դրան կից լոգիստիկ կենտրոն, որը պետք է օգտագործվի, որ մի տեսակի տրանսպորտային միջոցից մյուս տեսակի տրանսպորտային միջոցներով բեռների տեղափոխումը իրականանա բարձրակարգ եղանակով և նվազագույն ծախսերով»,-ասել է Քերոբյանը:

Նախատեսվում է նաև «չոր նավահանգստի» տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծում: Ըստ ներդրումային ծրագրի՝ այն պետք է իրականանա պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում՝ ներգրավելով տարածաշրջանում ակտիվ արդյունաբերական պարկերի ու տնտեսական գոտիների օպերատորների:

Ըստ նախագծի՝ Գյումրիում ստեղծվելիք «չոր նավահանգիստը» կապված է լինելու «Շիրակ» օդանավակայանի, երկաթուղու և «Հյուսիս-Հարավ» մայրուղու հետ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_imgspot_img
spot_img