2025 թվականի երկրորդ եռամսյակում Gucci բրենդի վաճառքները կազմել են 1.46 միլիարդ եվրո՝ նվազելով 25%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տվյալները հրապարակվել են Kering հոլդինգի ֆինանսական հաշվետվության մեջ, որի կազմում է նաև Gucci-ն։
Bloomberg-ի հաղորդմամբ՝ վաճառքների անկումը համընկել է որոշ ներքին փոփոխությունների հետ։ 2025 թվականի մարտին Gucci-ն նոր տնօրեն ունի՝ Դեմնա Գվասալիայը, որը մինչ այդ ղեկավարում էր Balenciaga-ն։ Վերջինս փոխարինել է Սաբատո Դե Սարնոյին, որն աշխատել է այդ պաշտոնում 2023 թվականից։
Նշենք, որ երկրորդ եռամսյակում ընդհանուր առմամբ Kering-ի վաճառքները նվազել են 15%-ով՝ հասնելով 3.7 միլիարդ եվրոյի։ Ընկերության գործառնական շահույթը 2025-ի առաջին կեսին կազմել է 969 միլիոն եվրո՝ 39%-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից։
Kering-ի տնօրենների խորհրդի նախագահ Ֆրանսուա-Անրի Պինոն ընդգծել է, որ 2025 թվականի առաջին կեսը դարձել է բեկումնային փուլ՝ մի շարք ռազմավարական որոշումների համար։ Նա հայտարարել է, որ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Լուկա դե Մեոն, որն ավելի վաղ գլխավորում էր Renault-ը։
Ըստ պաշտոնական հայտարարության՝ նորանշանակ թիմերը, որոնք ղեկավարում են Gucci, Balenciaga և Bottega Veneta բրենդները, ակտիվորեն աշխատում են բրենդների արժեքը բարձրացնելու ուղղությամբ՝ շեշտադրելով նորարարության վրա հիմնված զարգացումը։